Նոյեմբերի 6–ից հունվարի 7–ը «ՏոտոԲլոտ»–ում անցկացվում է նոր մրցաշար՝ «9 ձեռք»:

Մրցաշարը տևում է 9 շաբաթ:

Խաղարկի՛ր բլոտի 9 ձեռքերը և հաղթի՛ր արժեքավոր մրցանակներ 9 ձեռք, 9 շաբաթ, հաղթելու 9 հնարավորություն

Յուրաքանչյուր շաբաթ անցկացվելու է փոքր մրցաշար, որը համապատասխանաբար կոչվելու է՝ «1–ին ձեռք», «2–րդ ձեռք», «3–րդ ձեռք», «4–րդ ձեռք», «5–րդ ձեռք», «6–րդ ձեռք», «7–րդ ձեռք», «8–րդ ձեռք» և «9–րդ ձեռք»:

Յուրաքանչյուր շաբաթ անցկացվող մրցաշարի թոփ 9 մասնակիցները կգրանցվեն հունվարի 7–ին կայանալիք եզրափակիչ փուլին:

Այսպես, «9 ձեռք» մրցաշարում մասնակցելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր օր մասնակցել ժամը 21:00–ի ( 500 դր. մուտքավճարով ) և 20:00 —ի ( 900 դր. մուտքավճարով ) մրցաշարին և կուտակել միավորներ: 1–ին շաբաթվա ընթացքում ամենաշատ միավորներ հավաքած թոփ 9 մասնակիցները կգրանցվեն եզրափակչին, և այսպես 9 շաբաթ: Միավորների բաշխումը հորիզոնականների միջև կատարվում է հետևյալ կերպ`

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ
1
2
3-4
5-8
9-16
17-32
33-64
ՄԻԱՎՈՐ
7
6
5
4
3
2
1

Նախորդ մրցաշարի թոփ 9 մասնակիցները չեն կարող մասնակցել հաջորդ մրցաշարերին: Օրինակ՝ «1–ին ձեռք» մրցաշարի 9 լավագույն խաղացողներին չի թույլատրվում մասնակցել «2–րդ ձեռք», «3–րդ ձեռք», «4–րդ ձեռք» մրցաշարերին, և այսպես շարունակ:

Այն դեպքում, երբ մի քանի հաճախորդներ հավաքում են հավասար միավորներ, եզրափակիչ է անցնում այն մասնակիցը, ով ունի ավելի շատ մասնակցություն մրցաշարերում: Եթե հավասար միավորներ ունեցող հաճախորդներն ունեն միևնույն քանակի մասնակցություն մրցաշարերում, ապա եզրափակիչ են անցնում բոլոր հավասար միավորներով հաճախորդները:

Մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա հունվարի 7–ին: Եզրափակչում միմյանց հետ կմրցեն նախորդ 9 շաբաթներից յուրաքանչյուրի թոփ 9 մասնակիցները՝ ընդհանուր առմամբ 81 խաղացող: Եզրափակչի արդյունքում 1–4 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները կստանան հետևյալ մրցանակները`

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ
1
2
3
4
ՄԻԱՎՈՐ
1,000,000 ՀՀ դրամ
iPhone 6
iPhone 5S
iPhone 5S