Ի՞նչ է մասնակի ապահովագրումը
Մասնակի Ստրախովկան քո հնարավորությունն է ստանալու կատարած խաղադրույքի գումարը առանց սպասելու իրադարձության ավարտին՝ այժմ ոչ միայն ամբողջությամբ, այլ նաև մասնակի։ Այսինքն` կատարված խաղադրույքի մի մասը Ստրախովկա է կատարվում, իսկ մյուս մասը շարունակում է մնալ խաղի մեջ:
Ինչպես օգտագործել
1.Կայքում կատարված խաղադրույքի «Ստրախովկա» իրականացնելու համար մուտք գործիր քո խաղային հաշվի «Խաղադրույքների պատմություն» բաժին: | 2.Այստեղ ստրախովկայի ենթակա բոլոր խաղադրույքների դիմաց դու կտեսնես այն գումարը, որը կարող ես ստանալ տվյալ խաղադրույքի Ստրախովկա կատարելու դեպքում: |
3.Սեղմելով գումարի վրա՝ կբացվի պատուհան, որտեղ պետք է ընտրել, թե որքան գումար ես ցանկանում Ստրախովկա անել։ Այստեղ կարող եք տեսնել կատարվելիք ստրախովկայի ենթակա գումարի չափը և այն գումարի չափը, որը դեռ մնում է խաղի մեջ: | 4.Գումարի չափն ընտրելուց հետո նշան դիր, եթե համաձայն ես ստանալ այդ ապահովագրվող գումարը, և սեղմիր «ՀԱՍՏԱՏԵԼ»: Այստեղ կարող ես ընտրել թե՛ ստրախովկայի ենթակա ամբողջ գումարը, թե՛ այդ գումարի մի մասը: |
5.Խաղի մեջ մնացած գումարը նույնպես կարող ես Ստրախովկա կատարել՝ նույն եղանակով, ինչ որ առաջին դեպքում: |
ՀԱՇՎԱՐԿ՝ ՄԻԱՅՆԱԿ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ
Ենթադրենք՝ դու կատարում ես 1000 ՀՀ դրամի միայնակ խաղադրույք 2․2 գործակցով։ Հաղթանակի դեպքում քո շահումը կկազմի 2200 ՀՀ դրամ՝ 1000 x 2.2:
Խաղադրույքը կատարելուց հետո գործակիցը 2․2-ից իջնում է 1․5։ Այդ դեպքում ծրագիրը հաշվարկում է գործակիցների հարաբերությունը (2.2/1.5), որը բազմապատկվում է խաղադրույքի գումարով, ապա ստացված արդյունքից հանվում է կազմակերպչի կողմից սահմանված դիսկոնտը, որը տվյալ օրինակում կազմում է 10 %։
(2.2 / 1.5 x 1000) - (2.2 / 1.5 x 1000)*10% = 1320 ՀՀ դրամ: Դու հնարավորություն ունես նախքան իրադարձության ելքի պարզ դառնալը Ստրախովկայի միջոցով վերցնել մաքսիմումը՝ 1320 ՀՀ դրամը:
Եթե դու ցանկանում ես ապահովագրել այդ գումարի մի մասը՝ 100 ՀՀ դրամը, այդ գումարից պահվում է 10%–ը, այսինքն 10 ՀՀ դրամը որպես դիսկոնտ և 90 ՀՀ դրամը փոխանցվում է քո խաղային հաշվին: Խաղի մեջ շարունակում է մնալ (1000*1220/1320) = 924 ՀՀ դրամ:
Գործակիցը բարձրանալու դեպքում ծրագիրը ստրախովկայի ենթակա գումարը հաշվարկում է նույն եղանակով:
ՀԱՇՎԱՐԿ՝ Էքսպրես ԽԱՂԱԴՐՈՒՅՔ
Ենթադրենք՝ դու կատարում ես 1000 ՀՀ դրամի էքսպրես խաղադրույք 3 տարբեր իրադարձությունների ելքերի վրա՝ 5.824 ընդհանուր գործակցով.
1-ին իրադարձություն՝ 1.6
2-րդ իրադարձություն՝ 1.3
3-րդ իրադարձություն՝ 2.8
Հաղթանակի դեպքում շահումը կկազմի 5824 ՀՀ դրամ՝ 1000 x 1.6 x 1.3 x 2.8:
Եթե քո էքսպրեսի երեք իրադարձություններից երկուսն արդեն շահել են, և դու կասկածում ես 3-րդ իրադարձության ելքի կայացման վրա կամ պարզապես չես ցանկանում սպասել 3-րդ իրադարձության ավարտին, կարող ես օգտվել Ստրախովկա հնարավորությունից՝ վերցնելով քո գումարը նախքան 3-րդ իրադարձության ելքի պարզ դառնալը:
Եթե այդ ընթացքում 3-րդ իրադարձության ելքի գործակիցը 2.8–ից իջնում է 2.3, ապա ստրախովկայի ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
Ընդհանուր գործակիցը բաժանվում է 3-րդ իրադարձության փոփոխված գործակցի վրա (5.824/2.3), և ստացված հարաբերությունը բազմապատկվում է խաղադրույքի գումարով, ապա ընդհանուր արդյունքից հանվում է կազմակերպչի կողմից սահմանված դիսկոնտը, որը տվյալ օրինակում կազմում է 18 %։
(5.824 / 2.3 x 1000) – (5.824 / 2.3 x 1000 )18% = 2076 Դու հնարավորություն ունես նախքան իրադարձության ելքի պարզ դառնալը Ստրախովկայի միջոցով վերցնել ստացված 2076 ՀՀ դրամը, կամ այդ գումարի ինչ–որ մասը, մնացածը թողնելով խաղի մեջ:
Գործակիցը բարձրանալու դեպքում ծրագիրը ստրախովկայի ենթակա գումարը հաշվարկում է նույն եղանակով՝:
ԿԱՐԵՎՈՐ Է
Ստրախովկա կարելի է կատարել ոչ միայն ինտերնետով, այլ նաև սպասարկման սրահում բուքմեյքերական կետերում կատարված խաղադրույքների համար:
Գործում է ինչպես արդեն սկսված (On-line), այնպես էլ դեռևս չսկսված (pre-match) բոլոր այն խաղադրույքների համար, որոնց դիմաց կա Ստրախովկա հատուկ նշանը:
Կախված խաղադրույքի գործակցի փոփոխությունից՝ ստրախովկայի ենթակա գումարի չափը փոփոխվում է:
Անփոփոխ գործակիցների դեպքում քո խաղագումարից ընդամենը հանվում է կազմակերպչի կողմից սահմանված դիսկոնտը: