Ռիսկերի բացահայտման համակարգ ՀակաԲոտ

Հավասար պայմաններ և արդար մրցակցություն. սա է առաջին և ամենակարևոր պայմանը, որն ապահովում է հաճելի խաղ ու արդար հաղթանակ։

ՏոտոՆարդին Հայաստանում հենց այն եզակի նարդին է, որն ունի ռիսկերի ստուգման համակարգ։ Համակարգը հայտնաբերում և կանխարգելում է խաղի ընթացքի կամ ելքի վրա որևէ կերպ ազդող արգելված ծրագրերի օգտագործումը խաղացողի կողմից։

Արգելված ծրագրային համակարգերի օգտագործման փաստ հայտնաբերելու դեպքում`

1. Օգտատերն առաջին անգամ ստանում է նախազգուշացում Ռիսկերի կառավարման բաժնի կողմից։ Իսկ այն խաղացողին, ում դեմ կիրառվել է արգելված ծրագիրը, վերադարձվում է տվյալ խաղ(եր)ում կատարված խաղադրույքը,

2. Երկրորդ անգամ խախտում հայտնաբերելու դեպքում Օգտատիրոջ խաղային հաշիվն արգելափակվում է՝ անկախ հաշվին առկա գումարի չափից: