Նոր բոնուսային համակարգ Դասական Բլոտում

Կազմե՛ք տրված քանակությամբ համադրություններ Բլոտում երեք ամսվա ընթացքում և կուտակե՛ք բոնուսներ:

Ինչպես է գործելու Բլոտմաստերը

Մասնակիցը պետք է Դասական Բլոտում կազմի որոշակի թվով համադրություններ՝ Թերզ, 100, 50, «4 թուղթ»

Յուրաքանչյուր մասնակից կտեսնի 3 աղյուսակ, որոնցում կերևա համադրությունների թիվն ու դրանց դիմաց տրվող բոնուսի չափը

Աղյուսակների գործողության ժամկետը 90 օր է, որի ավարտին հավաքած միավորները զրոյանում են և Բլոտմաստերի հաշվարկը սկսվում է նորից:

Կգործի երեք տիպի աղյուսակ՝ կախված խաղադրույքների գումարի մեծությունից.

1000-4999 դրամ խաղադրույքների համար,

5000-9999 դրամ խաղադրույքների համար,

10,000 դրամ և ավելի խաղադրույքների համար:

Բլոտմաստերի հաշվարկման մեխանիզմը

Ակցիան մեկնարկում է 07․10, ժամը 11։00-ին և ավարտվում 05․01, ժամը՝ 11։00։

Յուրաքանչյուր մասնակից ներառվում է Բլոտմաստերի որևէ աղյուսակում՝ կախված խաղադրույքի մեծությունից,

Յուրաքանչյուր մասնակից տեսնում է միայն իր աղյուսակը,

Համադրություն կազմելու ամեն մի փուլում մասնակիցն իր աղյուսակում տեսնում է բոնուսի չափը՝ տվյալ պահին կազմած համադրությունների թվի դիմաց,

Համադրություն կազմելու յուրաքանչյուր փուլում (աղյուսակի յուրաքանչյուր բջիջում) խաղացողը կարող է կանխիկացնել իր շահած գումարը,

Եթե մասնակիցը կազմում է աղյուսակի տողով նախատեսված համադրությունների շարքը, նա ստանում է տողի համար նախատեսված բոնուսը,

Եթե մասնակիցը կազմում է աղյուսակում նշված բոլոր համադրությունները, նա ստանում է ամբողջ աղյուսակի համար նախատեսված բոնուսը (գումարը սահմանված է նախապես),

Համադրություն կազմելու հաջորդականությունը կարևոր չէ (պարտադիր չէ կազմել Թերզ, որպեսզի սկսվի «4 թուղթ» համադրության հաշվարկը),

Աղյուսակում հաշվարկվում են միայն հաղթող համադրությունները,

Մասնակցի խաղային հաշվին շահումները փոխանցվում են ավտոմատ կերպով:

TotoGaming–ի ընդհանուր դրույթների ու պայմանների խախտման դեպքում կազմակերպությունն իրավասու է կիրառել սահմանափակումներ տվյալ խաղային հաշվի նկատմամբ:

TotoGaming–ն իրավասու է կատարել փոփոխություններ վերոնշյալ պայմաններում՝ նախապես հիմնավորելով կատարվող փոփոխությունները և այդ մասին տեղեկացնելով մասնակիցներին:

Ինչպես է կատարվելու համադրությունների հաշվարկը

Երբ մասնակիցը կազմում է աղյուսակի նշված բջիջում նշված համադրությունների թիվը, օր՝ 100 թերզ, նա ստանում է դրա համար նախատեսված բոնուսը, իսկ տվյալ բջիջը ջնջվում է և խաղացողը սկսում է պայքարել երկրորդ բջիջի համար:
Բոնուսի հաշվարկը սկսվում է առաջին բջիջից: Յուրաքանչյուր հաջորդ բջիջում կազմած համադրությունների հաշվարկը սկսվում է նախորդում կազմած համադրությունների թվից: