Սուպեր Բլոտ

40,000,000 դրամ մեկ խաղարկությունում

Ավելին, քան պարզապես Բլոտ
Այսպիսի Բլոտ դու դեռ չես տեսել: Սա միայն Բլոտ չէ, սա երեքը մեկում է՝ հետաքրքիր խաղ + մեծ հեռուստաշոու + գերխոշոր դրամական մրցանակներ շահելու հնարավորություն: Մի խոսքով դիմավորիր՝ «Սուպեր Բլոտ». նոր սուպեր ակցիա, որի շրջանակներում դու կարող ես շահել, այո–այո, մինչև 40,000,000 դրամ:

Ակցիան տևելու է նոյեմբերի 15–ի 10:00–ից մինչև հունվարի 12–ը, ժամը՝ 23:59, որից հետո անցկացվելու է հատուկ վիճակահանություն, և որոշվելու են մրցանակների հաղթողները՝ խոշոր միլիոնատերերը: Նրանց շարքում դու կարող ես տեսնել նաև քո անունը...

Ինչպես մասնակցես

Ոչ մի բարդություն: Պարզապես խաղա՛ Բլոտ: Ամեն անգամ, երբ դու մեր կայքում ստեղծես կամ միանաս առնվազն 1,000 դրամ խաղադրույքով Բլոտի սեղանների և խաղաս, դու կստանաս միավորներ: Հետևյալ քանակությամբ՝

Սեղանի խաղադրույք (դրամ) Միավոր
1,000 - 4,999 0.1
5,000 - 9,999 0.5
10,000 - 24,999 1.5
25,000 - 49,999 4
50,000 - 99,999 10
100,000 և ավել 25

Քո կուտակած միավորները տեսնելու համար այցելիր մեր կայքի Բլոտի էջի «Սուպեր Բլոտ» բաժին: «Սուպեր Բլոտ»–ի վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է կուտակած միավորներով կազմել վիճակահանության տոմսեր...

Ինչպես կազմես վիճակահանության տոմսեր

Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Մուտք գործիր Բլոտի էջի «Սուպեր Բլոտ» բաժին՝ Super Blot: Այս բաժնում դու կտեսնես Բլոտի 24 խաղաքարտերը՝ դասավորված շարքերով: Ընտրիր ցանկացած 6 քարտ և սեղմիր «OK»: Այդ 6 քարտերի կոմբինացիան էլ հենց դառնում է «Սուպեր Բլոտ»-ի վիճակահանության տոմս: Ամեն անգամ ցանկացած 6 քարտ ընտրելով՝ դու կազմում ես վիճակահանության 1 տոմս: Բլոտում կուտակած յուրաքանչյուր 1 միավորի դիմաց դու կարող ես ընտրել 1 տոմս:

Քո կազմած բոլոր տոմսերը հայտնվում են աջ կողմում գտնվող ցանկում: Այստեղ կարող ես տեսնել նաև տոմսերի մասին ամբողջ տեղեկատվությունը՝ տոմսի ID, քանակ, կազմելու ամսաթիվ:

Ակցիայի շրջանակներում դու կարող ես կազմել անսահմանափակ քանակությամբ տոմսեր՝ ցանկացած ժամանակ: Ակցիայի ավարտից հետո քո բոլոր տոմսերը մասնակցելու են վիճակահանությանը և կարող են բերել քեզ միլիոնների շահում: Որքան շատ են տոմսերը, այնքան մեծ է շահելու հավանականությունը:
Քարտերի նույն կոմբինացիան կարող ես ընտրել այնքան անգամ, որքան կուզես:

Իսկ եթե ցանկանում ես, որ համակարգը քո փոխարեն պատահականորեն ընտրի կոմբինացիաներ, ակտիվացրու «Տոմսերի պատահական գեներացում» օպցիան, ընտրիր կոմբինացիաների քանակը (1–5) և սեղմիր «OK»: Համակարգն ավտոմատ կերպով կկազմի կոմբինացիաներ: Պարզապես նկատի ունեցիր, որ համակարգի կողմից պատահական ընտրված կոմբինացիաները չեն կրկնվում:

Ինչպես է անցկացվում վիճակահանությունը

Ակցիայի ավարտից հետո հեռուստատեսությամբ անցկացվելու է հատուկ վիճակահանություն, որին մասնակցելու են ակցիայի ընթացքում կազմված բոլոր տոմսերը: Լոտոտրոնի մեջ տեղադրվում են 24 գնդակներ, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է Բլոտի մեկ խաղաքարտ: Վիճակահանության ընթացքում լոտոտրոնից պատահականորեն դուրս են բերվում 6 գնդակներ՝ կազմելով 6 խաղաքարտից բաղկացած կոմբինացիա: Սա այն կոմբինացիան է, որի հետ պետք է համեմատել տոմսերի մեջ առկա կոմբինացիաները:

Դու ստուգում ես քո ունեցած բոլոր տոմսերը, և եթե տեսնում ես 4, 5 կամ 6 քարտի համընկնումներ՝ ցանկացած հաջորդականությամբ, ապա կարող ես տոնել՝ ԴՈՒ ՀԱՂԹՈՂ ԵՍ...

Ինչ ես հաղթում

«Սուպեր Բլոտ»–ի մրցանակային ֆոնդը կազմում է մի ամբողջ 40,000,000 դրամ, որը կբաշխվի ակցիայի մասնակիցների միջև ըստ տոմսերում քարտերի համընկնումների քանակի՝

Քարտերի համընկնում Մրցանակ (դրամ)
6 19,000,000
5 11,000,000
4 10,000,000

Կարևոր է. Եթե 6, 5 կամ 4 քարտի համընկնում գրանցվի մեկից ավել մասնակիցների մոտ, ապա տվյալ մրցանակը հավասար կբաշխվի շահած կոմբինացիայով տոմսերի միջև: Հետևաբար եթե մասնակիցներից մեկն ունենա շահած կոմբինացիայով ավելի շատ տոմսեր, քան մյուսը, ապա նրան բաժին կհասնի մրցանակի ավելի մեծ մասը:

Օրինակ՝ եթե 6 քարտի համընկնում գրանցվի երկու մասնակիցների մոտ, որոնցից մեկն ունենա շահած կոմբինացիայով 4 տոմս, իսկ մյուսը՝ 3, ապա 6 քարտի համընկնման համար նախատեսված 19,000,000 դրամը հավասար կբաժանվի շահած 7 տոմսերի միջև, և 4 տոմս ունեցող մասնակիցը կստանա համեմատաբար ավելի մեծ գումար:

Այն դեպքում, եթե վիճակահանության ընթացքում 6 քարտի համընկնում ոչ մի տոմսում չգրանցվի, 6 քարտի համընկնման համար նախատեսված մրցանակային ֆոնդը կգումարվի 5 քարտի համընկնման համար նախատեսված մրցանակային ֆոնդին և հավասար կբաժանվի 5 քարտի համընկնում ունեցող տոմսերի միջև: