BankTransfer

կանխիկացման նոր հարմարավետ եղանակ

Այսուհետ TotoGaming–ում գործում է կանխիկացման նոր եղանակ՝ BankTransfer: Այս ծառայության շնորհիվ Դուք կարող եք Ձեր խաղային հաշվի գումարը կանխիկացնել հետևյալ բանկերում՝ ConverseBank, Acba-Credit Agricole Bank, AraratBank, ArdshinBank, AreximBank, ArmEconomBank, VTB, Anelik, ArmBusinessBank, Inecobank, Prometey Bank ինչպես նաև MobiDram–ի, Telcell–ի և HayPost–ի սպասարկման կենտրոններում:

BankTransfer–ի միջոցով գումար կանխիկացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել խաղային հաշվի «Ելքագրում» բաժին, այստեղ սեղմել BankTransfer տարբերակի վրա, մուտքագրել գումարի չափը և հաստատել: Դրանից հետո Ձեզ ուղարկվելու է 9-11 նիշանի կոդ, որը կարող եք գտնել «Գործարքներ» բաժնում:

Գումարը ստանալու համար անհրաժեշտ է այդ կոդը ներկայացնել վերոնշյալ բանկերից կամ սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Անձնագրի առկայությունը գումարը ստանալիս պարտադիր է:

BankTransfer ծառայությունը հասանելի է ՀՀ և ԼՂՀ տարածքում: