ԷՔՍՊՐԵՍ ԳԵՆԵՐԱՑՈՒՄ

Ստեղծի՛ր խաղադրույք քո նախընտրած պարամետրերով

Ուզու՞մ ես խոշոր գումար շահել էքսպրես ձևի խաղադրույքով, սակայն իրադարձություններ ընտրելու ժամանակ չունե՞ս։ Մեր նոր ֆունկցիան կօգնի քեզ այդ հարցում՝ ԷՔՍՊՐԵՍ ԳԵՆԵՐԱՑՈՒՄ։

Այս ֆունկցիան հնարավորություն է տալիս քեզ կատարել էքսպրես ձևի խաղադրույք առանց իրադարձությունների ելքերը ձեռքով ընտրելու։ Ինչպե՞ս։ Sport.totogaming.am կայքի (խաղային հաշվի) ներքևի աջ հատվածում գտի՛ր ԷՔՍՊՐԵՍ ԳԵՆԵՐԱՑՈՒՄ պատուհանը և լրացրու՛ այստեղ նշված դաշտերը.

Խաղադրույք

Խաղադրույքի գումարը՝ նվազագույնը 10 դրամ, առավելագույնը 500,000 դրամ

Հնարավոր շահում

Հնարավոր շահումի չափը՝ առավելագույնը 5,000,000 դրամ

Իրադարձությունների քանակ

Խաղադրույքի մեջ ընդգրկված իրադարձությունների քանակը` առավելագույնը 30

Իրադարձություններ

Միայն դեռևս չսկսված (PRE-MATCH) իրադարձություններ, միայն արդեն սկսված (On-line) իրադարձություններ, թե երկուսը միասին

Դաշտերը լրացնելուց հետո սեղմի՛ր ԳԵՆԵՐԱՑՆԵԼ, և համակարգն ավտոմատ կերպով կընտրի էքսպրես ձևի խաղադրույք քո փոխարեն՝ հաշվի առնելով քո ընտրած պարամետրերը։

Խաղադրույքը գեներացնելուց հետո էկրանին կհայտնվի պատրաստի կտրոնը։ Քեզ մնում է միայն սեղմել ԿԱՏԱՐԵԼ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ կոճակը, և վերջ՝ քո խաղադրույքն ընդունված է:

Եթե դու չցանկանաս կատարել ավտոմատ կերպով գեներացված խաղադրույքը, պարզապես կտրոնից հեռացրու իրադարձությունների ելքերը և գեներացրու նոր խաղադրույք:

Այն դեպքում, եթե չհաջողվի գտնել քո նշած պարամետրերով խաղադրույք, կհայտնվի այդ մասին տեղեկացնող հաղորդագրություն: Պարզապես փոփոխի՛ր խաղադրույքի տվյալները և փորձի՛ր նորից:

Կարեվոր է

Գեներացված էքսպրես խաղադրույքի համար գործում են բոլոր այն հնարավորությունները, որոնք կայքում հասանելի են էքսպրես խաղադրույքի համար՝

«Որոշակի քանակով կամ որոշակի գործակցով էքսպրեսների բոնուսային գործակից» (Express Bonus / Cashback)

«Ապահովագրում» (Страховка)

«Տոմսի փոփոխություն» (Չեք Ռեդակտ)