TotoBlot Drive

Բլոտի իրական առաջնություն

Hyundai Accent ավտոմեքենա եվ 5,000,000 դրամ

2 ամսում Hyundai Accent ավտոմեքենա և 5,000,000 դրամ մրց. Ֆոնդ՝ պարզապես խաղալով Բլոտ։ Այո՛, հնարավոր է։ Մեկնարկել է նոր առաջնությունը՝ TotoBlot Drive:

Ցու՛յց տուր Բլոտ խաղալու հմտություններդ և հաղթի՛ր քո արժեքավոր մրցանակը այս հետաքրքիր առաջնությունում։ Թեժ պայքար ու իրական դրայվ՝ միայն TotoBlot Drive-ում...

Ինչպես հաղթել

Առաջնությունը բաղկացած է երկու փուլից՝ օնլայն և իրական.

1. Օնլայն առաջնություն՝ փետրվարի 10–ի 00:00–ից մինչև ապրիլի 10–ի 23:59

Անհրաժեշտ է մեր կայքում ստեղծել կամ միանալ առնվազն 1000 դրամ խաղադրույքով Բլոտի սեղանների և խաղալ։ Դու կստանաս և կհավաքես միավորներ՝ անկախ խաղերի ելքից։

Խաղերում քո ստացած միավորների քանակը կախված է խաղադրույքի գումարից: Որքան մեծ է խաղադրույքը, այնքան շատ միավոր ես դու ստանում՝

Խաղադրույք (դրամ) Միավոր
1,000-4,999 0.1
5,000-9,999 0.5
10,000-24,999 1.5
25,000-49,999 4
50,000-99,999 10
100,000 և ավել 25

2. Իրական առաջնություն

Այն մասնակիցները, որոնք օնլայն առաջնությունում կհավաքեն առնվազն 1500 միավոր և կընդգրկվեն ամենաշատ միավոր հավաքած 16 մասնակիցների թվում, կստանան ուղեգիր դեպի իրական առաջնություն:

TotoBlot Drive–ի մրցանակները կբաշխվեն իրական առաջնությունում առաջին 4 տեղերը զբաղեցրած մասնակիցների միջև հետևյալ կերպ՝

Տեղ Մրցանակ
1 Hyundai Accent
2 2,500,000 դրամ
3 1,500,000 դրամ
4 1,000,000 դրամ

Իրական առաջնությունում խաղի ձեվաչափը

Դասական Բլոտ

Առանց 4 թղթի և 100–ի

Հաշիվը 101–ից

Խաղն ընթանում է մինչև 2 հաղթանակ

Բլոտ Ռեբլոտ–ը չհայտարարելու դեպքում չի հաշվարկվում

Կարևոր է. Իրական առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է վերիֆիկացված լինել www.totogaming.am կայքում:

Իրական առաջնության կանոնները

Առաջնության պատասխանատուն իրավունք ունի որակազրկել այն մասնակիցներին, որոնք վիրավորական կամ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում պատասխանատուի, ինչպես նաև առաջնության անցկացման վայրում գտնվող այլ անձանց նկատմամբ:

Եթե մասնակիցները որևէ կերպ խախտեն խաղի կանոնները, մրցաշարի պատասխանատուն իրավունք ունի կիրառել նախազգուշացումներ: 3–րդ նախազգուշացումը ստանալու դեպքում մասնակիցը կհեռացվի առաջնությունից:

Սույն կանոններով չնախատեսված իրավիճակներում պատասխանատուն իրավունք ունի կայացնել որոշումներ, որոնք ենթակա չեն բողոքարկման:

Անձնական տվյալների հուսալիություն

Մասնակիցները պարտավոր են առաջնությանը ներկայանալ անձնագրով

Անձնագրի տվյալները պետք է համապատասխանեն www.totogaming.am կայքում գրանցված տվյալներին

Կեղծ անձնական տվյալների բացահայտման դեպքում մասնակիցը կորակազրկվի և կհեռացվի առաջնությունից

TotoBlot Drive առաջնության կազմակերպիչը խնդրում է բոլորին հիշել խաղի էթիկայի կանոնները, խաղընկերներին վերաբերվել հարգալից, իսկ խաղին՝ լուրջ և պատասխանատու: