«Страховка»՝ հաղթելու հնարավորություն անկախ խաղի ելքից: Այլևս պետք չէ սպասել կատարված խաղադրույքի վերջնական ելքին, որպեսզի Ձեր գումարը հայտնվի Ձեր գրպանում: Անհրաժեշտ է միայն ընտրել այն խաղադրույքը, որի համար ցանկանում եք «Страховка» կատարել, և Դուք կստանաք Ձեր գումարը՝ անկախ իրադարձության ելքից:

Դուք կարող եք «Страховка» կատարել ոչ միայն ինտերնետով, այլ նաև խաղակետերում կատարված խաղադրույքների համար:

«Страховка» հնարավորությունը գործում է ինչպես Live, այնպես էլ Pre-match օրդինար և էքսպրես տեսակի բոլոր այն խաղադրույքների համար, որոնց դիմաց Դուք կտեսնեք «Страховка»–ի հատուկ նշանը:

Ինտերնետով կատարված խաղադրույքի «Страховка» կատարելու համար մուտք գործեք Ձեր հաշվի «История Ставок» բաժին: Այստեղ «Страховка»–ի ենթակա բոլոր խաղադրույքների դիմաց Դուք կտեսնեք այն գումարը, որը կարող եք ստանալ տվյալ խաղադրույքի «Страховка» կատարելու դեպքում: Սեղմելով գումարի վրա՝ կբացվի պատուհան, որտեղ կարող եք նշան դնել, եթե Դուք համաձայն եք «Страховка»–ի գումարի հաշվարկի պարամետրերի փոփոխության հետ (Согласиться с изменением параметров расчета страховки), և սեղմեք «ПОЛУЧИТЬ СТРАХОВКУ»:

Ինչպես է հաշվարկվում «Страховка»–ի գումարը

Դուք կատարում եք 1 000 դրամի օրդինար խաղադրույք «Հայաստան – Դանիա» ֆուտբոլային խաղում Հայաստանի հաղթանակի վրա (Հ1)` 2.2 գործակցով: Հաղթանակի դեպքում շահումը կկազմի 2 200 դրամ՝ 1 000 x 2.2:

Խաղադրույքը կատարելուց հետո Հ1–ի գործակիցը 2.2–ից իջնում է 1.5: Այդ դեպքում ծրագիրը հաշվարկում է գործակիցների հարաբերությունը (2.2/1.5), որը բազմապատկվում է խաղադրույքի գումարով, ապա ստացված արդյունքից հանվում է կազմակերպչի կողմից սահմանված կոմիսիոն վճարը, որը տվյալ օրինակում կազմում է 8.5 %` (2.2/1.5 x 1 000) - 8.5 % = 1 342: Դուք հնարավորություն եք ունենում նախքան իրադարձության ելքի պարզ դառնալը «Страховка»–ի միջոցով վերցնել ստացված 1 342 դրամը:

Գործակիցը բարձրանալու դեպքում ծրագիրը «Страховка»-ի գումարը հաշվարկում է նույն եղանակով՝ նվազեցնելով գումարի հնարավոր կորստի չափը:

Դուք կատարում եք 1 000 դրամի էքսպրես խաղադրույք 3 տարբեր իրադարձությունների վրա՝ 5.8 ընդհանուր գործակցով.

1-ին իրադարձություն (Տոտալ Շ(2.5))`1.6

2-րդ իրադարձություն (Հ2)`1.3

3-րդ իրադարձություն (Հ1)`2.8

Հաղթանակի դեպքում շահումը կկազմի 5 800 դրամ՝ 1 000 x 1.6 x 1.3 x 2.8:

Եթե Ձեր էքսպրեսի երեք իրադարձություններից երկուսն արդեն շահել են, և Դուք կասկածում եք 3-րդ իրադարձության ելքի կայացման վրա կամ պարզապես չեք ցանկանում սպասել 3-րդ իրադարձության ավարտին, կարող եք օգտվել «Страховка»–ի հնարավորությունից՝ վերցնելով Ձեր գումարը նախքան 3-րդ իրադարձության ելքի պարզ դառնալը:

Եթե այդ ընթացքում 3-րդ իրադարձության Հ1-ի գործակիցը 2.8–ից իջնում է 2.3, ապա շահումը հաշվարկվում է հետևյալ կերպ՝

Ընդհանուր գործակիցը բաժանվում է 3–րդ իրադարձության փոփոխված գործակցի վրա (5.8/2.3), և ստացված հարաբերությունը բազմապատկվում է խաղադրույքի գումարով, ապա ընդհանուր արդյունքից հանվում է կազմակերպչի կողմից սահմանված կոմիսիոն վճարը, որը տվյալ օրինակում կազմում է 18 %՝ (5.8/2.3 x 1 000) – 18% = 2 069: Դուք հնարավորություն եք ունենում նախքան իրադարձության ելքի պարզ դառնալը «Страховка» –ի միջոցով վերցնել ստացված 2 069 դրամը:

Գործակիցը բարձրանալու դեպքում ծրագիրը «Страховка»–ի գումարը հաշվարկում է նույն եղանակով՝ նվազեցնելով գումարի հնարավոր կորստի չափը:

«Страховка» հնարավորության միջոցով Դուք կարող եք նաև վերադարձնել Ձեր խաղագումարն այն դեպքում, երբ գործակիցները մնացել են անփոփոխ:

Այդ դեպքում Ձեր խաղագումարից ընդամենը հանվում է կազմակերպչի կողմից սահմանված կոմիսիոն վճարը:

Կազմակերպիչն իրավասու է իր հայեցողությամբ սահմանափակել, կասեցնել «Страховка» հնարավորությունը՝ ժամանակավորապես կամ անժամկետ, ինչպես նաև իրավասու է փոփոխել կոմիսիոն վճարի չափը: