«Չեք Ռեդակտ»

Ժամանակ առ ժամանակ կարիք է առաջանում խաղադրույքդ խմբագրել, նոր խաղադրույք ավելացնել կամ, օրինակ, փոխարինել խաղադրույքներից մեկը էլ ավելի լավ տարբերակով։ «Չեք Ռեդակտ» բացառիկ ֆունկցիան հնարավորություն է տալիս ինտերնետ օգտատերերին և խաղակետերի հաճախորդներին փոփոխություններ իրականացնել արդեն իսկ կատարված «միայնակ» և «էքսպրես» տեսակի խաղադրույքներում: Խաղադրույքները փոխելու համար պարզապես անհրաժեշտ է՝

1

Մուտք գործել խաղային հաշվի պատմություն

2

Համապատասխան կտրոնի դիմաց ընտրել «Չեք Ռեդակտ» օպցիան

3

Կատարել փոփոխությունները կտրոնի մեջ

4

Հաստատել փոփոխությունները

Լավ, հասկանալի է, բայց ինչպիսի՞ փոփոխություններ կարելի է իրականացնել կտրոնի մեջ.

1. Միայնակ խաղադրույքի դեպքում հնարավոր է նոր խաղադրույքներ ավելացնել կտրոնի մեջ: Դրանով իսկ միայնակ խաղադրույքը կվերածվի էքսպրես խաղադրույքի:

Օրինակ՝ խաղադրույք է կատարվել Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի խաղում առաջին թիմի հաղթանակի վրա՝ Հ1, բայց ավելի ուշ ցանկություն է առաջանում նշված խաղադրույքին ավելացնել այլ խաղադրույք, օրինակ՝ Ինտեր – Յուվենտուս խաղում երկրորդ թիմի հաղթանակ՝ Հ2: Այն ավելացնելուց հետո ստանում ենք արդեն էքսպրես խաղադրույք՝

Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի Ելք: Հ1

Ինտեր – Յուվենտուս Ելք: Հ2

2. Էքսպրես խաղադրույքի դեպքում հնարավոր է ոչ միայն նոր խաղադրույքներ ավելացնել կտրոնի մեջ, այլև առկա խաղադրույքները փոխարինել այլ խաղադրույքներով: Փոխարինման հնարավորությունը գործում է միայն հետևյալ պայմանների դեպքում՝

Փոխարինվող խաղադրույքի իրադարձությունը պետք է կայացած չլինի

Փոխարինվող խաղադրույքի իրադարձությունը պետք է ընդգրկված չլինի sport.totogaming.am կայքի Live բաժնում

Փոխարինող խաղադրույքի գործակիցը պետք է լինի մեծ կամ հավասար փոխարինվող խաղադրույքի գործակցին այդ պահի դրությամբ՝ անկախ կտրոնում նշված գործակցից

Խաղադրույքը հնարավոր չէ փոխարինել նույն այդ խաղադրույքով, բայց ավելի բարձր գործակցով

Փոխարինվող խաղադրույքը պետք է ակտիվ լինի այն փոխարինելու պահին, այլապես փոխարինումը հնարավոր չի լինի

Օրինակ՝ կատարվել է հետևյալ էքսպրես խաղադրույքը՝

Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի Ելք: Հ1՝ 1.6

Ինտեր – Յուվենտուս Ելք: Հ2՝ 1.8

Ավելի ուշ ցանկություն է առաջանում էքսպրեսի մեջ խաղադրույք ավելացնել, օրինակ՝ Բավարիա – Բորուսիա Դ խաղում 4.5–ից շատ գոլ՝ Տոտալ Շատ (4.5): Այն ավելացնելուց հետո ստանում ենք հետևյալ էքսպրես խաղադրույքը՝

Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի Ելք: Հ1՝ 1.6

Ինտեր – Յուվենտուս Ելք: Հ2՝ 1.8

Բավարիա – Բորուսիա Դ Տոտալ: Շատ (4.5)՝ 2.2

Դրա հետ մեկտեղ կարող է ցանկություն առաջանալ էքսպրեսի մեջ ոչ թե ավելացնել, այլ փոխարինել որևէ խաղադրույք, օրինակ՝ «Ինտեր – Յուվենտուս Ելք: Հ2» խաղադրույքի փոխարեն էքսպրեսի մեջ ընդգրկել «Բավարիա – Բորուսիա Դ Տոտալ: Շատ (4.5)» խաղադրույքը:

Որպեսզի այդ փոխարինումը հնարավոր դառնա, անհրաժեշտ է, որ Ինտեր – Յուվենտուս խաղը կայացած չլինի, չգտնվի Live խաղերի ցանկում, իսկ «Բավարիա – Բորուսիա Դ Տոտալ: Շատ (4.5)» խաղադրույքի գործակիցը մեծ կամ հավասար լինի «Ինտեր – Յուվենտուս Ելք: Հ2» խաղադրույքի գործակցին՝ ≥ 1.8: Նշված պայմանները բավարարելու դեպքում խաղադրույքը կարող է փոխարինվել, ինչի արդյունքում ստանում ենք հետևյալ էքսպրես խաղադրույքը՝

Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի Ելք: Հ1՝ 1.6

Բավարիա – Բորուսիա Դ Տոտալ: Շատ (4.5)՝ 2.2

Միայնակ և էքսպրես խաղադրույքների մեջ կարելի է ավելացնել ցանկացած թվով խաղադրույքներ, քանի դեռ չի լրացել մեկ էքսպրեսի համար թույլատրելի խաղադրույքների քանակը՝ 30։

Վերոնշյալ պայմանները բավարարելու դեպքում կարելի է փոխարինել էքսպրեսի մեջ ներառված բոլոր խաղադրույքները:

Եթե խաղադրույքը կատարվում է ընկերության կետերից մեկում, և մեկ կտրոնի մեջ ներառվում է մեկից ավել «միայնակ» կամ «էքսպրես» տեսակի խաղադրույք, ապա այդ դեպքում խաղադրույքները «Չեք Ռեդակտ» անելու հնարավորություն չի գործում։