Ժամանակ առ ժամանակ կարիք է առաջանում խաղադրույքդ խմբագրել, նոր խաղադրույք ավելացնել կամ, օրինակ, փոխարինել խաղադրույքներից մեկը էլ ավելի լավ տարբերակով։ Չեք Ռեդակտ բացառիկ ֆունկցիան հնարավորություն է տալիս ինտերնետ օգտատերերին և խաղակետերի հաճախորդներին փոփոխություններ իրականացնել արդեն իսկ կատարված միայնակ և էքսպրես տեսակի խաղադրույքներում: Խաղադրույքները փոխելու համար պարզապես անհրաժեշտ է՝

1. Մուտք գործել խաղային հաշվի պատմություն

2. Համապատասխան կտրոնի դիմաց ընտրել Չեք Ռեդակտ օպցիան

3. Կատարել փոփոխությունները կտրոնի մեջ

4. Հաստատել փոփոխությունները

Լավ, հասկանալի է, բայց ինչպիսի՞ փոփոխություններ կարելի է իրականացնել կտրոնի մեջ.

1. Միայնակ խաղադրույքի դեպքում հնարավոր է նոր խաղադրույքներ ավելացնել կտրոնի մեջ: Դրանով իսկ միայնակ խաղադրույքը կվերածվի էքսպրես խաղադրույքի:

Օրինակ՝ խաղադրույք է կատարվել Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի խաղում առաջին թիմի հաղթանակի վրա՝ Հ1, բայց ավելի ուշ ցանկություն է առաջանում նշված խաղադրույքին ավելացնել այլ խաղադրույք, օրինակ՝ Ինտեր – Յուվենտուս խաղում երկրորդ թիմի հաղթանակ՝ Հ2: Այն ավելացնելուց հետո ստանում ենք արդեն էքսպրես խաղադրույք՝

Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի Ելք: Հ1

Ինտեր – Յուվենտուս Ելք: Հ2

2. Էքսպրես խաղադրույքի դեպքում հնարավոր է ոչ միայն նոր խաղադրույքներ ավելացնել կտրոնի մեջ, այլև առկա խաղադրույքները փոխարինել այլ խաղադրույքներով: Փոխարինման հնարավորությունը գործում է միայն հետևյալ պայմանների դեպքում՝

Փոխարինվող խաղադրույքի իրադարձությունը պետք է կայացած չլինի

Փոխարինվող խաղադրույքի իրադարձությունը պետք է ընդգրկված չլինի sport.totogaming.am կայքի Live բաժնում

Փոխարինող խաղադրույքի գործակիցը պետք է լինի մեծ կամ հավասար փոխարինվող խաղադրույքի գործակցին այդ պահի դրությամբ՝ անկախ կտրոնում նշված գործակցից

Խաղադրույքը հնարավոր չէ փոխարինել նույն այդ խաղադրույքով, բայց ավելի բարձր գործակցով

Փոխարինվող խաղադրույքը պետք է ակտիվ լինի այն փոխարինելու պահին, այլապես փոխարինումը հնարավոր չի լինի.

Օրինակ՝ կատարվել է հետևյալ էքսպրես խաղադրույքը՝

Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի Ելք: Հ1՝ 1.6

Ինտեր – Յուվենտուս Ելք: Հ2՝ 1.8

Ավելի ուշ ցանկություն է առաջանում էքսպրեսի մեջ խաղադրույք ավելացնել, օրինակ՝ Բավարիա – Բորուսիա Դ խաղում 4.5–ից շատ գոլ՝ Տոտալ Շատ (4.5): Այն ավելացնելուց հետո ստանում ենք հետևյալ էքսպրես խաղադրույքը՝

Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի Ելք: Հ1՝ 1.6

Ինտեր – Յուվենտուս Ելք: Հ2՝ 1.8

Բավարիա – Բորուսիա Դ Տոտալ: Շատ (4.5)՝ 2.2

Դրա հետ մեկտեղ կարող է ցանկություն առաջանալ էքսպրեսի մեջ ոչ թե ավելացնել, այլ փոխարինել որևէ խաղադրույք, օրինակ՝ «Ինտեր – Յուվենտուս Ելք: Հ2» խաղադրույքի փոխարեն էքսպրեսի մեջ ընդգրկել «Բավարիա – Բորուսիա Դ Տոտալ: Շատ (4.5)» խաղադրույքը:

Որպեսզի այդ փոխարինումը հնարավոր դառնա, անհրաժեշտ է, որ Ինտեր – Յուվենտուս խաղը կայացած չլինի, չգտնվի Live խաղերի ցանկում, իսկ «Բավարիա – Բորուսիա Դ Տոտալ: Շատ (4.5)» խաղադրույքի գործակիցը մեծ կամ հավասար լինի «Ինտեր – Յուվենտուս Ելք: Հ2» խաղադրույքի գործակցին՝ ≥ 1.8: Նշված պայմանները բավարարելու դեպքում խաղադրույքը կարող է փոխարինվել, ինչի արդյունքում ստանում ենք հետևյալ էքսպրես խաղադրույքը՝

Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի Ելք: Հ1՝ 1.6

Բավարիա – Բորուսիա Դ Տոտալ: Շատ (4.5)՝ 2.2

Միայնակ և էքսպրես խաղադրույքների մեջ կարելի է ավելացնել ցանկացած թվով խաղադրույքներ, քանի դեռ չի լրացել մեկ էքսպրեսի համար թույլատրելի խաղադրույքների քանակը՝ 30։

Վերոնշյալ պայմանները բավարարելու դեպքում կարելի է փոխարինել էքսպրեսի մեջ ներառված բոլոր խաղադրույքները:

Եթե խաղադրույքը կատարվում է ընկերության կետերից մեկում, և մեկ կտրոնի մեջ ներառվում է մեկից ավել «միայնակ» կամ «էքսպրես» տեսակի խաղադրույք, ապա այդ դեպքում խաղադրույքները «Չեք Ռեդակտ» անելու հնարավորություն չի գործում։

man man
man