HI LO (ՀԱՅ ԼՈ)

Նոր պարզ խաղ՝ մեծ շահումների հնարավորությամբ

Պարզապես գուշակի՛ր հաջորդ բացվող խաղաքարտը և ստացի՛ր դրա համար մեծ շահում՝ խաղադրույքիդ մինչև անգամ 12–ապատիկ չափով: Մեր նոր խաղում ամեն ինչ պարզ է, արագ ու դինամիկ: Դիմավորիր՝ HI LO (ՀԱՅ ԼՈ)...

Ինչ է HI LO–ն

HI LO-ն անընդհատ ընթացող խաղ է, որին կարող ես միանալ ցանկացած պահի։

Խաղին մասնակցելու համար պարզապես ընտրի՛ր խաղի 9 հնարավոր ելքերից մեկը, մուտքագրի՛ր խաղադրույքի չափը և կատարի՛ր խաղադրույքդ: Յուրաքանչյուր ելք ունի համապատասխան գործակից:

Խաղի ժամանակ խաղաքարտերի կապոցից պատահականության սկզբունքով դուրս է բերվում խաղաքարտ: Եթե ճիշտ գուշակես այդ խաղաքարտը, դու հաղթող ես:

Ինչպես խաղալ

Սեղմում ես խաղի 9 ելքերից մեկի համապատասխան կոճակի վրա, մուտքագրում ես խաղադրույքի գումարը, ապա սեղմում ես «Խաղադրույք» և սպասում խաղի մեկնարկին:

Բացվող խաղաքարտը ճիշտ գուշակելու դեպքում դու շահում ես: Շահումը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ քո խաղադրույքի գումարը բազմապատկվում է տվյալ ելքի գործակցով (կոճակի վրա նշված)։

Խաղադրույքի գումարը ձեռքով չմուտքագրելու համար գոյություն ունի հատուկ հատված, որտեղ դու կարող ես սեղմել ցանկալի գումարի վրա:

Խաղին մասնակցում են 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, J, Q, K, A խաղաքարտերը, յուրաքանչյուրից՝ մեկ կարմիր և մեկ սև, ինչպես նաև մեկ Ջոկեր (ընդհանուր՝ 25 քարտ):

Ամենամեծ քարտը համարվում է A–ը, իսկ ամենափոքրը՝ 2–ը: Ջոկերը անկախ խաղաքարտ է՝ ո՛չ մեծ, ո՛չ փոքր, ո՛չ կարմիր և ո՛չ սև:

Խաղի հնարավոր ելքերը

Խաղի 9 հնարավոր ելքերն են՝

Բացվող խաղաքարտը կլինի մեծ (HI) նախորդ բացված խաղաքարտից

Բացվող խաղաքարտը կլինի փոքր (LO) նախորդ բացված խաղաքարտից

Բացվող խաղաքարտը կլինի 2–ից 9–ը խաղաքարտերից մեկը

Բացվող խաղաքարտը կլինի J, Q, K կամ А

Բացվող խաղաքարտը կլինի K կամ А

Բացվող խաղաքարտը կլինի А

Բացվող խաղաքարտը կլինի Ջոկեր

Բացվող խաղաքարտը կլինի կարմիր

Բացվող խաղաքարտը կլինի սև

Խաղի ելքերի գործակիցները

HI–ի ու LO-ի գործակիցները տարբեր են և կախված են նախորդ բացված խաղաքարտից՝

HI-ի գործակից Նախորդ բացված խաղաքարտ LO-ի գործակից
x 1.09 2 -
x 1.2 3 x12
x 1.33 4 x 6
x 1.5 5 x 4
x 1.71 6 x 3
x 2 7 x 2.4
x 2.4 8 x 2
x 3 9 x 1.71
x 4 J x 1.5
x 6 Q x 1.33
x 12 K x 1.2
- A x 1.09

Եթե բացված խաղաքարտը A է (ամենամեծ քարտը), ապա HI-ի գործակիցն ակտիվ չի լինի, իսկ եթե բացված խաղաքարտը 2 է (ամենափոքր քարտը), ապա ակտիվ չի լինի LO-ի գործակիցը:

Եթե բացված խաղաքարտը Ջոկեր է, ապա HI-ի ու LO-ի գործակիցը որոշվում է նախորդ բացված խաղաքարտի համեմատ՝ վերոնշյալ աղյուսակի հիման վրա։

Եթե նախորդ բացված քարտը ևս Ջոկեր է, ապա հիմք է ընդունվում դրանից առաջ բացված խաղաքարտը: Եվ այսպես այնքան, մինչև նախորդ քարտը Ջոկեր չլինի, և հաշվարկման համար հիմք կընդունվի այդ խաղաքարտը:

Խաղի ընթացքում դու հնարավորություն ունես տեսնելու նախորդ բացված խաղաքարտերը:

Խաղի մյուս ելքերի համար գործակիցները ֆիքսված են՝

Բացվող խաղաքարտ Գործակից
Կարմիր x 2
Սև x 2
2–ից 9–ը քարտերից մեկը x 1.5
J, Q, K կամ А x 3
K կամ А x 6
А x 12
Ջոկեր x 24

Կարևոր է. Բացվող քարտը որոշվում է ոչ թե խաղի պահին, այլ նախապես՝ 10 փուլ առաջ: Քարտը բացվելուց հետո քեզ տրամադրվում է կոդ, որը համապատասխան ծրագրում մուտքագրելու դեպքում դու կարող ես համոզվել, որ տվյալ խաղաքարտը որոշվել է նախապես, այլ ոչ թե խաղի պահին: Սա ապահովում է խաղի արդարություն և բացարձակ թափանցիկություն: