ԿԵՆՈ

ԻՆՉ Է ԿԵՆՈՆ

Կենոն խաղ է, որի ընթացքում ընդամենը թվեր կռահելով՝ կարող ես շահել մինչև 5,000,000 դրամ մեկ խաղափուլի ընթացքում։

Խաղի ցուցատախտակի աջ հատվածում 80 թվերից բաղկացած դաշտ է, որտեղ կարմիր և կապույտ գույներով նշված են տաք և սառը թվերը։ Դրանք խորհրդանշում են հաճախ և ոչ հաճախ դուրս եկող համարները։

ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼ

Յուրաքանչյուր խաղափուլի ժամանակ հարկավոր է 1-80 թվերի միջակայքից ընտրել մինչև 8/10 թիվ։ Այնուհետև պատահականության սկզբունքով խաղարկվում են հերթականությամբ համարակալված 80 գնդակներից 20-ը։ Քո նպատակն է ճիշտ գուշակել հնարավորինս շատ թվեր։

Դու կարող ես նախապես խաղադրույք կատարել մինչև 20 խաղափուլի համար, որի հաշվարկը կկատարվի վերջին խաղափուլի ավարտից հետո:

Բացի Հիմնական խաղադրույքներից, դու կարող ես կատարել նաև Էքստրա խաղադրույքներ, որոնք քեզ կտան գումար շահելու 8 լրացուցիչ հնարավորություն։

Օրինակ՝ կարող ես խաղադրույք կատարել, որ դուրս եկած գնադակների թվերի ընդհանուր գումարը կլինի 810․5-ից շատ, կամ քիչ։

ԻՆՉՊԵՍ ՇԱՀԵԼ

Դու շահում ես այն ժամանակ, երբ խաղարկված և քո կողմից նախապես ընտրված թվերը համընկնում են՝ մասնակի կամ ամբողջությամբ։ Համընկնող թվերը գունավորվում են ոսկեգույնով, իսկ չհամընկնողները՝ արծաթագույնով։

Այսպիսով, որքան շատ թիվ ճիշտ գուշակես, այնքան մեծ կլինի շահումդ։

ԿԱՐԵՎՈՐ Է

1. Բոլոր հաղթող կոմբինացիաներն ունեն իրենց գործակիցը, որը բազմապատկվում է քո խաղադրույքի գումարով: Գործակիցները ֆիքսված են բոլոր խաղափուլերի համար և չեն միավորվում:

2. Հաղթող կոմբինացիան հաշվարկվում է խաղադրույք կատարած գնդակների և կռահած գնդակների քանակի հարաբերակցությամբ:

Կռահած Գնդակների քանակը, որոնց վրա խաղադրույք է կատարվել
1 2 3 4 5 6 7 8
0 1 1
1 3.5x 1x
2 10x 2x 1.5x 1x
3 50x 10x 3x 2x 2x
4 80x 30x 15x 4x 5x
5 150x 60x 20x 15x
6 500x 80x 50x
7 1000x 200x
8 2000x
Կռահած Գնդակների քանակը, որոնց վրա խաղադրույք է կատարվել
1 2 3 4 5 6 7 8 9 10
0 1 1 2 2
1 3.5x 1x
2 10x 2x 1.5x 1x
3 50x 10x 3x 2x 2x
4 80x 30x 15x 4x 5x 2x
5 150x 60x 20x 15x 10x 5x
6 500x 80x 50x 25x 30x
7 1000x 200x 125x 100x
8 2000x 1000x 300x
9 5000x 2000x
10 10000x

Օրինակ՝ եթե դու կռահել ես 5-ից 3-ը, խաղադրույքը հաշվարկվելու է 3x գործակցով: Պետք է հաշվի առնել, որ որոշ խաղադրույքների դեպքում վճարում չի իրականացվում, օրինակ՝ եթե կռահել ես 6 գնդակից 2-ը։

3. Տեխնիկական խնդիրների պատճառով իրադարձության հեռարձակման բացակայությունը պատճառ չի հանդիսանում խաղատոմսի չեղարկման համար:

4. Եթե որևէ տեխնիկական խնդրի պատճառով իրադարձությունը չի ցուցադրվել, կարող ես ստուգել խաղադրույքիդ կարգավիճակը «Ընթացիկ դրույքներ» բաժնում: