Լոռի ՖԱ

«Լոռի» ՖԱ-ն հիմնադրվել է 2017 թվականի մարտի 2-ին՝ որպես Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի առաջին թիմ:

2017-ի օգոստոսի 14-ին կայացավ ակումբի առաջին պաշտոնական հանդիպումը՝ ազդարարելով նրա նորամուտը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:

Իր մրցելույթների առաջին իսկ տարում հռչակվելով Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն՝ «Լոռի» ՖԱ-ն նվաճեց Բարձրագույն խմբի ուղեգիր:

Իսկ 2018/19 մրցաշրջանում ակումբին հաջողվեց դուրս գալ Հայաստանի Գավաթի եզրափակիչ։

Կարևորելով մարզերում ֆուտբոլի զարգացումը՝ TotoGaming ընկերությունը 2018 թվականի հոկտեմբերի 25-ին համագործակցության պայմանագիր ստորագրեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի հետ 2018/19 մրցաշրջանի համար՝ դառնալով ակումբի ֆուտբոլի և ֆուտզալի թիմերի տիտղոսային հովանավորը։ Մրցաշրջանի ավարտին որոշում կայացվեց երկրարաձգել համագործակցությունը ևս մեկ տարով։

Համագործակցության շրջանակներում իրականացվում են տարատեսակ սոցիալական ծրագրեր, որոնք կոչված են ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել ֆուտբոլի և ընդհանրապես սպորտի նկատմամբ՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում։