Իրական Ուիք–էնդ

600,000 դրամ մրց. ֆոնդ ամեն շաբաթ

Բլոտ, Նարդի, Դոմինո

Եթե դու պատրաստ ես իսկական պայքարի, ուրեմն պատրաստ ես մասնակցել մեր նոր՝ իրական մրցաշարին: Խաղը սկսվում է www.totogaming.am կայքում և ավարտվում Wild West փաբում: Հաղթողներն իրար միջև կբաշխեն 600,000 դրամ մրցանակային ֆոնդը:

Բլոտ, Նարդի, Դոմինո՝ ընտրի՛ր նրանցից մեկը, երկուսը, գուցե երեքն էլ և անցի՛ր քո հաղթական ուղին՝ օնլայնից մինչև իրական մրցաշար...

Ինչպես հաղթել

Նախ և առաջ երկուշաբթիից հինգշաբթի օրերին մեր կայքում մասնակցի՛ր Բլոտի, Նարդու, Դոմինոյի REAL WEEKEND մրցաշարերին, զբաղեցրու՛ նրանցում 1–ին կամ 2–րդ տեղը և դու կստանաս իրական մրցաշարի ուղեգիր:

REAL WEEKEND մրցաշարերն անցկացվում են կայքում հետևյալ ժամերին

Խաղ Ժամ Մրց. ֆոնդ
Բլոտ 23:00 400,000
Նարդի 21:00 150,000
Դոմինո 22:00 100,000

Այս մրցաշարերում առաջին երկու տեղերը զբաղեցրած մասնակիցները (ընդհանուր առմամբ ամեն խաղում 8 մասնակից) շաբաթ և կիրակի օրերին մրցելու են միմյանց հետ իրական մրցաշարերում՝ Wild West փաբում:

600,000 դրամ մրցանակային ֆոնդը բաշխվելու է նրանց միջև ըստ իրական մրցաշարում զբաղեցրած տեղերի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Նարդու և Դոմինոյի երկրորդ մրցաշարերը կանցկացվեն 2019թ–ի հունվար ամսին:
Բլոտի երկրորդ իրական մրցաշարը սկսվելու է դեկտեմբերի 23–ին՝ ժամը 17:30–ին: Իսկ հաջորդ մրցաշարերը կայանալու են 2019թ–ի հունվարին:

Կարևոր է. եթե նույն մասնակիցը նվաճի թե՛ Նարդու և թե՛ Դոմինոյի իրական մրցաշարի ուղեգիր, ապա նա իր ընտրությամբ մասնակցելու է այդ մրցաշարերից մեկին, իսկ մյուս մրցաշարին մասնակցելու է տվյալ REAL WEEKEND մրցաշարում հաջորդ ամենաբարձր տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 3–րդ, 4–րդ, 5–րդ և այդպես շարունակ: Մեկ շաբաթվա ընթացքում նույն մասնակիցը չի կարող նվաճել նույն խաղի իրական մրցաշարի ուղեգիր մեկից ավել անգամ: Եթե մասնակիցը երկրորդ անգամ զբաղեցնի 1–ին կամ 2–րդ տեղը տվյալ խաղի REAL WEEKEND մրցաշարում, ապա երկրորդ ուղեգիրը բաժին կհասնի տվյալ մրցաշարում հաջորդ ամենաբարձր տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 3–րդ, 4–րդ, 5–րդ և այդպես շարունակ:

Ինչպես է բաշխվում 600,000 դրամ մրցանակային ֆոնդը

Բլոտի իրական մրցաշար՝ 300,000 դրամ

Տեղ Մրցանակ (դրամ)
1 150,000
2 70,000
3 50,000
4 30,000

Նարդու իրական մրցաշար 200,000 դրամ

Տեղ Մրցանակ (դրամ)
1 100,000
2 50,000
3 30,000
4 20,000

Դոմինոյի իրական մրցաշար 100,000 դրամ

Տեղ Մրցանակ (դրամ)
1 50,000
2 25,000
3 15,000
4 10,000

Իրական մրցաշարում մասնակիցները բաշխվում են վիճակահանության միջոցով: Խաղն անցկացվում է օլիմպիական սկզբունքով, այսինքն՝ պարտվողը դուրս է մնում պայքարից, հաղթողն անցնում է հաջորդ փուլ:

Բլոտի իրական մրցաշարի պայմանները

– Դասական բլոտ

– Առանց 4 թղթի և 100–ի

– Հաշիվը 101–ից

– Խաղն ընթանում է մինչև 2 հաղթանակ

Նարդու իրական մրցաշարի պայմանները

– Կարճ Նարդի

– Հաշիվը 3–ից

– Առանց «Կուբ»–ի

– Խաղն ընթանում է մինչև 2 հաղթանակ

Դոմինոյի իրական մրցաշարի պայմանները

– Դոմինո «Հինգեր»

– Հաշիվը 205-ից

– Խաղն ընթանում է մինչև 2 հաղթանակ

Փակ մրցաշարեր «High roller»

Յուրաքանչյուր ամսվա վերջում կանցկացվեն «High roller» մրցաշարեր Բլոտում և Նարդիում, որին կմասնակցեն 4 մասնակիցներ:

«High roller» մրցաշարերն անցկացվում են կայքում հետևյալ ժամերին՝

Խաղ Ժամ Մրց. ֆոնդ
Բլոտ 23:00 600,000
Նարդի 21:00 300,000

Իրական մրցաշարի կանոնները

Մրցաշարի պատասխանատուն իրավունք ունի որակազրկել մասնակիցներին այն դեպքում, եթե տվյալ մասնակիցը վիրավորական և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում մրցաշարի պատասխանատուի, ինչպես նաև մրցաշարի անցկացման վայրում գտնվող այլ անձանց նկատմամբ:

Եթե մասնակիցները վարում են ոչ սպորտային խաղ, պատասխանատուն իրավունք ունի կիրառել 2 նախազգուշացում, իսկ 3–րդ նախազգուշացման դեպքում մասնակիցը հեռացվում է մրցաշարից:

Սույն կանոնակարգով չնախատեսված իրավիճակներում պատասխանատուն իրավունք ունի կայացնել որոշումներ, որոնք ենթական չեն բողոքարկման:

Անձնական տվյալների հուսալիություն

• Մրցաշարի մասնակիցները պարտավոր են մրցաշարին ներկայանալ անձնագրով

• Անձնագրի տվյալները պետք է համապատասխանեն totogaming.am կայքում գրանցված տվյալներին (մասնակցի ID–ի առկայություն)

• Կեղծ անձնական տվյալների բացահայտման դեպքում մասնակիցը կորակազրկվի և կհեռացվի մցրաշարից

Մրցաշարի կազմակերպիչները խնդրում են բոլորին հիշել խաղի էթիկայի կանոնները, խաղընկերներին վերաբերվել հարգալից, իսկ խաղին՝ լուրջ և պատասխանատու: