Սուպեր Բլոտ

15,000,000Դ ԵՎ Renault Kaptur

Ավելին, քան պարզապես Բլոտ

Ընդամենը 2 ամիս, 1 խաղարկություն, 15,000,000 դրամ և Renault Kaptur ավտոմեքենա։ Այս ամենը Բլոտի նոր ակցիայում՝ Սուպեր Բլոտ:

Ակցիան տևելու է մայիսի 15–ի 00:00–ից մինչև հուլիսի 15–ի 23:59:

Միացի՛ր խաղին, վայելի՛ր Բլոտ և տա՛ր քո մրցանակը...

Ինչպես մասնակցես

Պետք է խաղալ Բլոտ: Ստեղծի՛ր կամ միացի՛ր առնվազն 1000 դրամ խաղադրույքով Բլոտի սեղանների, խաղա՛ և ստացի՛ր միավորներ՝ անկախ խաղի ելքից: Միավորների քանակը կախված է խաղադրույքի գումարից՝

Խաղադրույք (դրամ) Միավոր
1,000 - 4,999 0.1
5,000 - 9,999 0.5
10,000 - 24,999 1.5
25,000 - 49,999 4
50,000 - 99,999 10
100,000 և ավել 25

Հավաքած միավորների դիմաց համակարգն ավտոմատ կերպով գեներացնում է վիճակահանության տոմսեր: Ինչպե՞ս: Բլոտի 24 խաղաքարտերից ընտրվում է պատահական 6 քարտ: Այդ 6 քարտերի կոմբինացիան էլ հենց դառնում է «Սուպեր Բլոտ»-ի վիճակահանության տոմս:

1 միավոր = 1 տոմս

Բլոտում հավաքած յուրաքանչյուր 1 միավորի դիմաց համակարգն ավտոմատ կերպով գեներացնում է 1 տոմս:

Քո միավորները և տոմսերը կարող ես տեսնել կայքի Բլոտի էջի SUPER BLOT բաժնում: Ցանկության դեպքում այստեղ կարող ես նաև փոփոխել տոմսերը՝ ամեն տոմս միայն մեկ անգամ: Դրա համար սեղմի՛ր տոմսի դիմացի նշանը և կատարի՛ր փոփոխությունները (կարող ես փոխել՝ քանի քարտ ցանկանաս): Չփոփոխված տոմսերն ունենում են ակտիվ տարբերանշան:

Ակցիայի շրջանակներում կարող են գեներացվել անսահմանափակ քանակությամբ տոմսեր՝ կախված քո հավաքած միավորներից:

Ակցիայի ավարտից հետո քո բոլոր տոմսերը մասնակցելու են վիճակահանությանը և կարող են բերել քեզ միլիոնների շահում ու ավտոմեքենա: Որքան շատ են տոմսերը, այնքան մեծ է շահելու հավանականությունը:

Ինչպես է անցկացվում վիճակահանությունը

Ակցիայի ավարտից հետո հեռուստատեսությամբ անցկացվելու է հատուկ վիճակահանություն, որին մասնակցելու են ակցիայի ընթացքում կազմված բոլոր տոմսերը:

Լոտոտրոնի մեջ տեղադրվում է 24 գնդակ, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է Բլոտի մեկ խաղաքարտ: Վիճակահանության ընթացքում լոտոտրոնից պատահականորեն դուրս է բերվում 6 գնդակ՝ կազմելով 6 խաղաքարտից բաղկացած կոմբինացիա: Սա այն կոմբինացիան է, որի հետ պետք է համեմատել տոմսերի մեջ առկա կոմբինացիաները:

Դու ստուգում ես քո ունեցած բոլոր տոմսերը, և եթե տեսնում ես 4, 5 կամ 6 քարտի համընկնումներ՝ ցանկացած հաջորդականությամբ, ապա կարող ես տոնել՝ ԴՈՒ ՀԱՂԹՈՂ ԵՍ...

Ինչ ես հաղթում

«Սուպեր Բլոտ»–ի մրցանակային ֆոնդը կազմում է մի ամբողջ 15,000,000 դրամ և Renault Kaptur ավտոմեքենա։ Կախված նրանից, թե քանի քարտ է համընկել քո տոմսում՝ դու կարող ես շահել.

Քարտերի համընկնում Մրցանակ
6 Renault Kaptur
5 10,000,000 դրամ
4 5,000,000 դրամ

Կարևոր է. Եթե 4 կամ 5 քարտի համընկնում գրանցվի մեկից ավել մասնակիցների մոտ, ապա տվյալ մրցանակը հավասար կբաշխվի շահած կոմբինացիայով տոմսերի միջև: Հետևաբար, եթե մասնակիցներից մեկն ունենա շահած կոմբինացիայով ավելի շատ տոմսեր, քան մյուսը, ապա նա կստանա մրցանակի ավելի մեծ մասնաբաժինը:

Օրինակ՝ եթե 5 քարտի համընկնում գրանցվի երկու մասնակիցների մոտ, որոնցից մեկն ունենա շահած կոմբինացիայով 4 տոմս, իսկ մյուսը՝ 3, ապա 5 քարտի համընկնման համար նախատեսված 10,000,000 դրամը հավասար կբաժանվի շահած 7 տոմսերի միջև, և 4 տոմս ունեցող մասնակիցը կստանա համեմատաբար ավելի մեծ գումար:

Այն դեպքում, եթե 6 քարտի համընկնում գրանցվի մեկից ավել մասնակիցների մոտ, Renault Kaptur ավտոմեքենայի համարժեք գումարը հավասար կբաշխվի շահած կոմբինացիայով տոմսերի միջև:

Իսկ եթե վիճակահանության ընթացքում 6 քարտի համընկնում ոչ մի տոմսում չգրանցվի, ապա ավտոմեքենան նոր 15,000,000 դրամ մրցանակային ֆոնդի հետ միասին կխաղարկվի հաջորդ վիճակահանության ժամանակ:

«Սուպեր Բլոտ» վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է վերիֆիկացնել խաղային հաշիվը:

Եթե քո խաղային հաշիվը վերիֆիկացված չլինի, դու պարզապես կկուտակես միավորներ, բայց վիճակահանության տոմսերը կգեներացվեն միայն վերիֆիկացում անցնելուց հետո:

Վիճակահանության արդյունքում գրանցված դրամական շահումները կփոխանցվեն հաղթողների խաղային հաշվին վիճակահանության ավարտից հետո 24 ժամվա ընթացքում: