Սուպեր Բլոտ

15,000,000Դ ԵՎ RENAULT KAPTUR

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԲԼՈՏ

2 ամիս, 1 խաղարկություն, 15,000,000 դրամ և Renault Kaptur ավտոմեքենա։ Այս ամենը Բլոտի ակցիայում՝ Սուպեր Բլոտ:

Ակցիան կմեկնարկի օգոստոսի 22–ին ժամը 08:00–ին և կտևի մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 08:00-ն:

Միացի՛ր խաղին, վայելի՛ր Բլոտ և տա՛ր քո մրցանակը...

Պետք է խաղալ Բլոտ:

Ստեղծի՛ր կամ միացի՛ր առնվազն 1000 դրամ խաղադրույքով Բլոտի սեղանների, խաղա՛ և ստացի՛ր միավորներ՝ անկախ խաղի ելքից: Միավորների քանակը կախված է խաղադրույքի գումարից՝

Խաղադրույք (դրամ) Միավոր
1,000 - 4,999 0.1
5,000 - 9,999 0.5
10,000 - 24,999 1.5
25,000 - 49,999 4
50,000 - 99,999 10
100,000 և ավել 25

Հավաքած միավորների դիմաց համակարգն ավտոմատ կերպով գեներացնում է վիճակահանության տոմսեր: Ինչպե՞ս: Բլոտի 24 խաղաքարտերից ընտրվում է պատահական 6 քարտ: Այդ 6 քարտերի կոմբինացիան էլ հենց դառնում է «Սուպեր Բլոտ»-ի վիճակահանության տոմս:

1 միավոր = 1 տոմս

Բլոտում հավաքած յուրաքանչյուր 1 միավորի դիմաց համակարգն ավտոմատ կերպով գեներացնում է 1 տոմս:

Քո միավորները և տոմսերը կարող ես տեսնել կայքի Բլոտի էջի SUPER BLOT բաժնում: Ցանկության դեպքում այստեղ կարող ես նաև փոփոխել տոմսերը՝ ամեն տոմս միայն մեկ անգամ: Դրա համար սեղմի՛ր տոմսի դիմացի նշանը և կատարի՛ր փոփոխությունները (կարող ես փոխել՝ քանի քարտ ցանկանաս): Չփոփոխված տոմսերն ունենում են ակտիվ տարբերանշան:

Ակցիայի շրջանակներում կարող են գեներացվել անսահմանափակ քանակությամբ տոմսեր՝ կախված քո հավաքած միավորներից:

Ակցիայի ավարտից հետո քո բոլոր տոմսերը մասնակցելու են վիճակահանությանը և կարող են բերել քեզ միլիոնների շահում ու ավտոմեքենա: Որքան շատ են տոմսերը, այնքան մեծ է շահելու հավանականությունը:

Ակցիայի ավարտից հետո ուղիղ եթերում անցկացվելու է հատուկ վիճակահանություն, որին մասնակցելու են ակցիայի ընթացքում կազմված բոլոր տոմսերը:

Վիճակահանությունն անցկացվելու է պտտվող անիվի միջոցով։ Անիվը բաժանված է 24 հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրին ամրացված կլինի Բլոտի մեկ խաղաքարտի պատկեր: Վիճակահանության ընթացքում անիվը պտտվելու է 6 անգամ, և այդ պտույտներից յուրաքանչյուրի արդյունքում դուրս կբերվի 1-ական խաղաքարտ, որի պատկերի վրա կանգ կառնի անիվի վերևում ամրացված սլաքը։ Արդյունքում կկազմվի 6 խաղաքարտից բաղկացած կոմբինացիա: Սա այն կոմբինացիան է, որի հետ պետք է համեմատել տոմսերի մեջ առկա կոմբինացիաները:

Դու ստուգում ես քո ունեցած բոլոր տոմսերը, և եթե տեսնում ես 4, 5 կամ 6 քարտի համընկնումներ՝ ցանկացած հաջորդականությամբ, ապա կարող ես տոնել՝ ԴՈՒ ՀԱՂԹՈՂ ԵՍ...

«Սուպեր Բլոտ»–ի մրցանակային ֆոնդը կազմում է մի ամբողջ 15,000,000 դրամ և Renault Kaptur ավտոմեքենա։ Կախված նրանից, թե քանի քարտ է համընկել քո տոմսում՝ դու կարող ես շահել.

Քարտերի համընկնում Մրցանակ
6Renault Kaptur
510,000,000 դրամ
45,000,000 դրամ

Կարևոր է. Եթե 4 կամ 5 քարտի համընկնում գրանցվի մեկից ավել մասնակիցների մոտ, ապա տվյալ մրցանակը հավասար կբաշխվի շահած կոմբինացիայով տոմսերի միջև: Հետևաբար, եթե մասնակիցներից մեկն ունենա շահած կոմբինացիայով ավելի շատ տոմսեր, քան մյուսը, ապա նա կստանա մրցանակի ավելի մեծ մասնաբաժինը:

Օրինակ՝ եթե 5 քարտի համընկնում գրանցվի երկու մասնակցի մոտ, որոնցից մեկն ունենա շահած կոմբինացիայով 4 տոմս, իսկ մյուսը՝ 3, ապա 5 քարտի համընկնման համար նախատեսված 10,000,000 դրամը հավասար կբաշխվի շահած 7 տոմսերի միջև, և 4 տոմս ունեցող մասնակիցը կստանա համեմատաբար ավելի մեծ գումար:

Եթե 4 քարտի համընկնում ոչ մի տոմսում չգրանցվի, ապա անիվի պտույտի օգնությամբ կբացվի ևս մեկ քարտ, որը կհամեմատվի 3 համընկնող խաղաքարտերով տոմսերի հետ, որպեսզի արդյունքում ստացվի տոմս կամ տոմսեր, որոնք պարունակում են 4 համընկնող խաղաքարտ։ Եթե 4 խաղաքարտի համընկնում կրկին չգրանցվի, ապա կհանվի ևս մեկ քարտ։ Սա պետք է շարունակվի այնքան, մինչև ստացվի 4 խաղաքարտի համընկնում։

4 խաղաքարտի համընկնումով տոմսեր ստանալուց հետո կրկին բացվում է հավելյալ խաղաքարտ՝ 5 խաղաքարտի համընկնումով տոմս կամ տոմսեր ստանալու համար:

Եթե 5 քարտի համընկնում ոչ մի տոմսում չգրանցվի, ապա անիվի պտույտի օգնությամբ կբացվի ևս մեկ քարտ, որը կհամեմատվի 4 համընկնող խաղաքարտերով տոմսերի հետ, որպեսզի արդյունքում ստացվի տոմս կամ տոմսեր, որոնք պարունակում են 5 համընկնող խաղաքարտ։ Եթե 5 խաղաքարտի համընկնում կրկին չգրանցվի, ապա կհանվի ևս մեկ քարտ։ Սա պետք է շարունակվի այնքան, մինչև ստացվի 5 խաղաքարտի համընկնում։

5 խաղաքարտի համընկնումով տոմսեր ստանալուց հետո կրկին բացվում է հավելյալ խաղաքարտ՝ 6 խաղաքարտի համընկնումով տոմս կամ տոմսեր ստանալու համար:

Եթե 6 քարտի համընկնում ոչ մի տոմսում չգրանցվի, ապա կատարվում է հերթական պտույտը, որից հետո հանված 7 խաղաքարտով կոմբինացիայում ստուգվում է 6 քարտի համընկնում։ Եթե այս անգամ էլ ավտոմեքենայի շահում չի գրանցվում, ապա կատարվում է ևս մեկ հավելյալ պտույտ։ Հավելյալ պտույտներն իրականացվում են այնքան ժամանակ, մինչև 6 քարտի համընկնում գրանցվի։

Այն պահից սկսված, երբ արվում են հավելյալ պտույտները՝ 6 խաղաքարտի համընկնման համար, 4 և 5 քարտով համընկնումները այլևս չեն դիտարկվում։ 4 և 5 քարտով համընկնումներով շահումները գրանցվում են միայն այդ հավելյալ պտույտներից առաջ կազմված կոմբինացիայի դեպքում։

Այն դեպքում, եթե 6 քարտի համընկնում գրանցվի մեկից ավել մասնակիցների մոտ, Renault Kaptur ավտոմեքենայի համարժեք գումարը հավասար կբաշխվի շահած կոմբինացիայով տոմսերի միջև:

«Սուպեր Բլոտ» վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է վերիֆիկացնել խաղային հաշիվը: Եթե քո խաղային հաշիվը վերիֆիկացված չլինի, դու պարզապես կկուտակես միավորներ, բայց վիճակահանության տոմսերը կգեներացվեն միայն վերիֆիկացում անցնելուց հետո:

Վիճակահանության արդյունքում գրանցված դրամական շահումները կփոխանցվեն հաղթողների խաղային հաշվին վիճակահանության ավարտից հետո 24 ժամվա ընթացքում:

TotoGaming–ի ընդհանուր դրույթների ու պայմանների խախտման դեպքում կազմակերպությունն իրավասու է զրկել մրցաշարին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև կիրառել այլ սահմանափակումներ տվյալ խաղային հաշվի նկատմամբ:

TotoGaming–ն իրավասու է կատարել փոփոխություններ վերոնշյալ պայմաններում՝ նախապես հիմնավորելով կատարվող փոփոխությունները և այդ մասին տեղեկացնելով մասնակիցներին։