Խաղարկության նկարագիրը


SuperToto–ն կրկին ձեզ հետ է 150 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով:

Այս խաղարկությունը քո հնարավորությունն է շահել մեծ Ջեքփոթ սկսած 35,000,000 դրամից, խոշոր գումար՝ խաղադրույքիդ 5-ապատիկի չափով կամ խոշոր դրամական մրցանակ, մինչև անգամ 15,000,000 դրամ։


vr.png

Խաղարկությանը մասնակցում են իրադարձությունների ելքերի վրա կատարված առնվազն 1000 դրամի պարտված խաղադրույքների կտրոնները՝ կից թվերով, կատարված թե՛ կայքում և թե՛ խաղադրույքների ընդունման կետերում: Այսինքն՝ դու կատարում ես առնվազն 1000 դրամի խաղադրույք իրադարձությունների ելքերի վրա, և չշահելու դեպքում քո կտրոնի կից թվերը կարող են բերել քեզ շահում։

vr.png

SuperToto խաղարկության շրջանակներում իրադարձությունների ելքերի վրա կատարված 1000 դրամ և ավել խաղադրույքների բոլոր կտրոնների կից թերթիկում կամ կայքում խաղադրույք կատարելու համար նախատեսված դաշտի ներքևում նշվում է 1–ից 42 թվերի միջակայքից 7 տարբեր թվեր, որոնք գեներացվում են համակարգի կողմից պատահականության սկզբունքով: Խաղադրույքների ընդունման կետերում կատարված խաղադրույքների դեպքում այդ 7 թվերը նշվում են կտրոններին կից թերթիկում։ Ինտերնետով կատարված խաղադրույքների դեպքում 7 թվերը նշվում են թե՛ խաղադրույք կատարելու համար նախատեսված դաշտի ներքևում և թե՛ մեր կայքի SuperToto էջում՝ խաղարկությանը մասնակցող կտրոնի մոտ՝ կտրոնից առանձնացված մասում:

vr.png

Անցկացվելու է հեռուստախաղարկություն, որին մասնակցելու են նախորդ 20 օրերի ընթացքում պարտված կտրոնների կից թվերը: Խաղարկությունն անց է կացվելու ուղիղ հեռարձակմամբ: Ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել նաև մեր կայքում և Յութուբի (YouTube-ի) մեր էջում: Բոլոր խաղարկություններն ունենալու են հերթական համար, և կայքի համապատասխան էջում հասանելի են լինելու դրանց տեսագրություններն ու արդյունքները:

vr.png

Տաղավարում տեղադրված է լինելու լոտոտրոն՝ 42 գնդերով, որոնց վրա նշված են լինելու 1–ից 42 թվերը։ SuperToto խաղարկության ժամանակ լոտոտրոնի 42 գնդերից դուրս է բերվելու 7–ը: Այն դեպքում, երբ դուրս բերված 7 թվերից 5–ը, 6–ը կամ բոլոր 7–ը համընկնեն խաղարկությանը մասնակցող կտրոնի վրա նշված 5, 6 կամ 7 թվերի հետ, դու կշահես:

Ըստ համընկած թվերի քանակի՝ շահումները կարող են լինել.

Table 1

Շահելու տարբերակները

1Կտրոնի կատարված խաղադրույքի գումարի 5–ապատիկ

Եթե խաղարկության ընթացքում դուրս բերված 7 թվերից 5–ը համընկնեն կտրոնի կից 5 թվերի հետ, ապա դու կշահես տվյալ կտրոնի խաղադրույքի գումարի 5–ապատիկը:

2Դրամական մրցանակ

Եթե խաղարկության ընթացքում դուրս բերված 7 թվերից 6–ը համընկնեն կտրոնի կից 6 թվերի հետ, ապա դու կշահես դրամական մրցանակ: Մրցանակի գումարը կախված է տվյալ կտրոնի խաղադրույքի գումարից՝

money-prize_am
money-prize_am

Եթե դուրս բերված 7 թվերից 6–ը համընկնեն մեկից ավել մասնակիցների կտրոնների կից թվերին, ապա մրցանակային գումարը կբաժանվի հավասար մասերի և կբաշխվի բոլոր այդ 6 թվով համընկնում ունեցող մասնակիցների միջև:

Ջեքփոթ

Եթե խաղարկության ժամանակ դուրս բերված 7 թվերից 7–ն էլ համընկնեն կտրոնի կից 7 թվերի հետ, ապա դու կշահես Ջեքփոթ: Եթե դուրս բերված 7 թվերից 7–ը համընկնեն մեկից ավել մասնակիցների կտրոնների կից թվերին, ապա Ջեքփոթի գումարը կբաժանվի հավասար մասերի և կբաշխվի բոլոր այդ 7 թվով համընկնում ունեցող մասնակիցների միջև:


Մեկ խաղարկության ընթացքում յուրաքանչյուր կտրոնը կից թվերով կարող է ստանալ միայն մեկ շահում՝ համընկնումների ավելի մեծ քանակով նախատեսվածը: Օրինակ՝ եթե խաղարկության ժամանակ դուրս բերված 7 թվերից 7–ն էլ համընկնեն քո կտրոնի կից ներկայացված 7 թվերի հետ, ապա կհամարվի, որ մասնակիցն ունի միայն 7 թվերի համընկնումով նախատեսված շահումը՝ Ջեքփոթը: Եթե խաղարկության ժամանակ դուրս բերված 7 թվերից 6–ը համընկնեն կտրոնի կից ներկայացված 6 թվերի հետ, ապա կհամարվի, որ մասնակիցն ունի միայն 6 թվերի համընկնումով նախատեսված շահումը՝ դրամական մրցանակ:


Պայմանները

  1. 1. SuperToto հերթական խաղարկությունը սկսվելու է դեկտեմբերի 6–ին:
  2. 2. Խաղարկությանը մասնակցում են միայն 1000 և ավել դրամի պարտված խաղադրույքների կտրոնները՝ կից թվերով, որոնք կատարվել են իրադարձությունների ելքերի վրա խաղարկությունը սկսվելու պահից: Հերթական խաղարկությունը սկսվելու է դեկտեմբերի 6–ից: Խաղարկության ամփոփման օրը կտեղեկացվի խաղարկության առաջին փուլից առաջ:
  3. 3. Գործում է խաղադրույքների բոլոր ձևերի համար՝ միայնակ, էքսպրես և համակարգ:
  4. 4. Մասնակցում են թե՛ կայքում և թե՛ խաղադրույքների ընդունման կետերում իրադարձությունների ելքերի վրա 1000 և ավել դրամի կատարված խաղադրույքների պարտված կտրոնները կից թվերով:
  5. 5. Մեկ կտրոնը կից թվերով, կարող է ստանալ միայն մեկ շահում՝ ամենաշատ թվերի համընկնումով նախատեսված շահումը:
  6. 6. Եթե բոլոր դրամական մրցանակները և ջեքփոթը գտնեն իրենց շահողներին տվյալ խաղարկության ընթացքում, ապա հաջորդ խաղարկությունում նախորդ խաղարկության շահած դրամական մրցանակների ցանկը և Ջեքփոթը կրկին կհամալրվեն։ Սեփական միջոցների հաշվին իրականացվող բացառապես 2 խաղարկությունների մրցանակային ֆոնդը ընդհանուր կազմում է 150,000,000 դրամ:
  7. 7. Պարտված էքսպրես խաղադրույքների մասնակի վերադարձ (Cashback)–ով գումար մասնակի վերադարձ ստացած կամ «Ապահովագրում» կատարած մասնակիցները չեն մասնակցում խաղարկությանը:
  8. 8. Եթե տվյալ խաղարկության շրջանակներում մեկից ավել մասնակիցներ շահեն նույն դրամական մրցանակը՝ նախատեսված խաղադրույքների գումարի նույն միջակայքի համար, ապա մրցանակային գումարը հավասարաչափ բաշխվելու է բոլոր այդ մասնակիցների միջև:
  9. 9. Դրամական մրցանակի հանձնումն իրականացվում է շահումը գրանցելու պահից սկսած առավելագույնը 30 օրացուցային օրվա ընթացքում:
  10. 10. Եթե Ջեքփոթը շահեն տվյալ խաղարկության մեկից ավել մասնակիցներ, ապա գումարը հավասարաչափ բաշխվելու է բոլոր այդ մասնակիցների միջև:
  11. 11. Եթե խաղադրույքների ընդունման կետում մեկ կտրոնով կատարվել է մի քանի միայնակ խաղադրույք իրադարձությունների ելքերի վրա, ապա տվյալ կտրոնը՝ կից թվերով, խաղարկությանը մասնակցում է ընդհանուր գումարով: Կտրոնը՝ կից թվերով, մասնակցելու է խաղարկությանը այն դեպքում, եթե տվյալ կտրոնում առկա բոլոր միայնակ խաղադրույքները պարտվեն (Օրինակ՝ մեկ կտրոնով կատարվել է 5 միայնակ խաղադրույք: Խաղագումարը՝ 5000 դրամ: Տվյալ կտրոնը՝ կից ներկայացված թվերով, կմասնակցի խաղարկությանը այն դեպքում, եթե ներառված բոլոր 5 խաղադրույքները պարտվեն):
  12. 12. Բոլոր խաղարկություններն ունենալու են հերթական համար, և կայքի համապատասխան էջում հասանելի են լինելու դրանց տեսագրություններն ու արդյունքները:

Ինքդ ընտրի՛ր քո հաջողակ թվերը

Այսուհետ կարող ես մասնակցել վիճակախաղին քո իսկ ընտրած թվերով

Եթե չես ցանկանում, որ համակարգը պատահականորեն ընտրի «Սուպեր Տոտո» խաղարկության քո թվերը, ապա դու ինքդ կարող ես ընտրել քո հաջողակ համարները: Այո–այո, ինքդ ընտրիր քո հաղթական թվերը և այդ թվերով մասնակցիր «Սուպեր Տոտո» խաղարկությանը: Այս հնարավորությունը գործում է թե՛ կայքում և թե՛ TotoGaming–ի սպասարկման կետերում կատարված խաղադրույքների համար:

Ինչպես ես ընտրում թվերը կայքում 
Կայքում առնվազն 1000 դրամի խաղադրույք կատարելիս կտրոնի ներքևի հատվածում հայտնվում է «Ընտրել «ՍՈՒՊԵՐ ՏՈՏՈ»–ի հաջողակ թվերը» դաշտը: Այս դաշտն ակտիվացնելուց հետո կհայտնվեն 1–ից 42 թվերը: 42 թվերից ընտրիր ցանկացած 7 թիվ՝ սեղմելով նրանց վրա: Յուրաքանչյուր թիվ ընտրելուց հետո այն ներկվում է նարնջագույնով և հայտնվում ««ՍՈՒՊԵՐ ՏՈՏՈ»–ի իմ թվերը» հատվածում: Եթե ցանկանում ես փոխել քո ընտրած թիվը, սեղմիր այդ թվի վրա՝ պասիվացնելով այն, և ապա սեղմիր քո ուզած այլ թվի վրա: Բոլոր 7 թվերն ընտրելուց հետո հաստատիր: Նախքան խաղադրույքը կատարելը դու կարող ես փոխել քո ընտրած թվերը, որքան կուզես՝ սեղմում ես, պասիվացնում ես, ընտրում ես այլ թիվ: Եթե դու չընտրես բոլոր 7 թվերը, ապա համակարգը պատահականության սկզբունքով քո փոխարեն կընտրի մնացած թվերը: Իսկ եթե ցանկանում ես, որ համակարգը քո փոխարեն ընտրի պատահական 7 թիվ, ապա սեղմեք «ՊԱՏԱՀԱԿԱՆ ԹՎԵՐ»: Խաղադրույքը կատարելուց հետո քո ընտրած 7 թվերը կերևան կտրոնում, և եթե տվյալ խաղադրույքը չշահի, դու այդ թվերով կմասնակցես «Սուպեր Տոտո» խաղարկությանը: Եթե կտրոնում խաղադրույքի գումարը նշված չլինի, կամ նշված լինի 1000 դրամից պակաս գումար, ապա «Ընտրել «ՍՈՒՊԵՐ ՏՈՏՈ»–ի հաջողակ թվերը» դաշտն ակտիվացնելիս դու կտեսնես հաղորդագրություն այն մասին, որ «Սուպեր Տոտո» խաղարկությանը մասնակցելու համար խաղադրույքի գումարը պետք է լինի առնվազն 1000 դրամ:  

 
Ինչպես ես ընտրում թվերը TotoGaming–ի սպասարկման կետում
Սպասարկման կետում առնվազն 1000 դրամի խաղադրույք կատարելիս պարզապես ընտրիր 1–ից 42 ցանկացած 7 թիվ և հայտնիր այդ թվերը կետի աշխատակցին: Քո ընտրած թվերը կգրանցվեն քո կտրոնում, և խաղադրույքը չշահելու դեպքում դու այդ թվերով կմասնակցես «Սուպեր Տոտո» խաղարկությանը: