ՏՈՏՈ21

«Toto21»–ը թղթախաղի տեսակ է, որը նախատեսված է 2 խաղացողի համար: Խաղն սկսվում է, երբ խաղացողներից մեկը ստեղծում է նոր խաղ, իսկ երկրորդը միանում է արդեն իսկ ստեղծված խաղին:

ՊԱՅՄԱՆՆԵՐ

Պայմանները սահմանում է նոր խաղ ստեղծողը (թե մինչև քանի միավոր (2, 4, 6, 8 և 10) պետք է ընթանա խաղը, քայլի և ընդհանուր խաղի ժամանակը, ինչպես նաև խաղարկվող գումարի չափը), իսկ ստեղծված խաղին միացողն ընդունում է այդ խաղի պայմանները:

Սեղան ստեղծողն ինքն է ընտրում՝ արդյոք ցանկանում է խաղալ սեղանին միացող տվյալ մրցակցի հետ, թե ոչ: Խաղը սկսվում է միայն դրական պատասխանի դեպքում:

Խաղի նպատակն է՝ հավաքել հնարավորինս շատ միավոր, բայց 21 միավորից ոչ ավել: Յուրաքանչյուր խաղափուլում հաղթած մասնակիցը կունենա 1 միավոր:

Խաղին մասնակցում են հետևյալ նիշերի խաղաթղթերը՝ 6, 7, 8, 9, 10, J, Q, K, A:

Խաղաթղթերի արժեքները

ԽԱՂԱԹՈՒՂԹ
A
K
Q
J
ՄԻԱՎՈՐ
11 կամ 1
4
3
2

6–10 խաղաթղթերը հաշվարկվում են իրենց անվանական արժեքներով:

Յուրաքանչյուր խաղափուլի սկզբում համակարգը պատահականության սկզբունքով երկու խաղացողներից մեկին ընտրում է որպես խաղավար (դիլեր), իսկ մյուսին որպես խաղացող: Առաջին քայլի իրավունքը տրվում է խաղացողին:

Խաղի սկզբում բաժանվում է 2-ական խաղաթուղթ: Եթե մասնակցի միավորները չեն հասնում 21 միավորի, ապա նա կարող է վերցնել հավելյալ խաղաքարտեր: Ավելի բարձր միավորներ ունեցող մասնակիցը (մինչև 21 միավոր) համարվում է հաղթող: Խաղացողը (խաղավարը) համարվում է պարտված 21–ից ավել միավոր ունենալու դեպքում: Միավորները հավասար լինելու դեպքում խաղավարը (դիլերը) կվաստակի 1 միավոր, իսկ խաղացողը պարտվում է: Այն դեպքում, եթե երկու մասնակիցներն էլ հավաքեն 21–ից ավել միավոր, կխաղարկվի ևս մեկ խաղափուլ, և հաղթողը վաստակում է 2 միավոր:

«Ոսկե միավոր»՝ եթե խաղի սկզբում խաղացողին բաժանվում է 2 «A» նիշի խաղաքարտ, ապա խաղացողն ավտոմատ կերպով համարվում է տվյալ խաղափուլի հաղթող, բացառությամբ այն դեպքի, երբ խաղավարի (դիլեր) մոտ առկա է 2 «A» նիշի խաղաքարտ (մեկ «A» ունենալու դեպքում երկրորդ փակ խաղաքարտը նույնպես բացվում է): Այս ժամանակ խաղի հաղթող է համարվում խաղավարը (դիլերը):

Ըստ խաղի կանոնների՝ խաղացողին ընձեռվում է ընտրովի հնարավորություն՝ Blind Card (темная карта), որն օգտագործելու իրավունքը տրվում է միայն համակարգի կողմից այդ խաղափուլում ընտրված խաղացողին (խաղավարը չի կարող օգտագործել այդ հնարավորությունը): Blind Card–ը հանդիսանում է փակ խաղաքարտ, որը տրամադրվում է համակարգի կողմից խաղացողին ըստ նրա ընտրության և բացվում միայն խաղի վերջում: